Հոդվածների այցերի քանակը
86583

Միակողմյան ածանցյալներ

Վերջում քննության առնենք մի շարք հատուկ դեպքեր, որոնք կարող են առաջանալ ածանցյալների վերաբերյալ։ Սկսենք միակողմյան ածանցյալների գաղափարի սահմանումից։

Եթե դիտարկվող x արժեքը հանդիսանում է այն X միջակայքի ծայրերից մեկը, որտեղ որոշված է y=f(x) ֆունկցիան, ապա Δy/Δx հարաբերության սահմանը հաշվելիս սահմանափակվել այն դեպքով, երբ Δx զրոյի է ձգտում միայն աջից (երբ խոսքը վերաբերվում է միջակայքի ձախ ծայրին) կամ միայն ձախից (աջ ծայրի համար)։ Այս դեպքում խոսում են միակողմյան ածանցյալի մասին՝ աջից կամ ձախից։ Համապատասխան կետում ֆունկցիայի գրաֆիկն ունի միակողմյան շոշափող։ Կարող է պատահել, որ ներքին x կետի համար էլ գոյություն ունենա Δy/Δx հարաբերության միայն միակողմյան սահմաններ (երբ Δx ->+0 կամ երբ Δx->-0), որոնք իրարից տարբեր են․ դրանք նույնպես կոչվում են միակողմյան ածանցյալներ։ Համապատասխան կետում ֆունկցիայի գրաֆիկի համար գոյություն կունենան միայն միակողմյան միակողմյան շոշափողներ, որոնք իրար հետ անկյուն են կազմում, իսկ այդ կետը կլինի անկյունային կետ (գծագիր 35)։

Վերջին ավելացված նյութերը

Դեկտեմբերի 01 2019
Հոկտեմբերի 30 2019
Հոկտեմբերի 14 2019
Free Joomla! templates by AgeThemes