Հոդվածների այցերի քանակը
76998

Օնլայն աշխատանք

Ծառայությունների միջավայր Կվորկ-ինչպես աշխատել 500 ռուբլի արժողությամբ ծառայություններով և ինչ հնարավորություններ է բացում այդ միջավայրը զբաղվածության ոլորտում

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Կվորկ համակարգը։ Ի՞նչ կայք է այն։ Կվորկը՝ ծառայությունների շուկա է, որն առաջարկում է ֆիքսված գումար ծառայությունների համար։

Յուրաքանչյուր ծառայության համար, որն առաջարկում են գործատուները, գումարը նույնն է՝ 500 ռուբլի (ռուսական ռուբլի)։

 

Կվորկը ոչ միայն միջավայրի անունն է, այլև աշխատանքի միավորն է, որը դուք կարող եք պատվիրել կամ կատարել։

 

Երկու տարվա աշխատանքի ընթացքում կայքը հավաքել է ավելի քան 10000 աշխատանք կատարողների խումբ։ Օրական կատարվում է 200-300 պատվեր։ Այն աստիճանաբար ավելի և ավելի է հայտնի դառնում հանրության շրջանում։

 

Նշենք համակարգի տարբերությունը նմանատիպ այլ համակարգերից։

1․ Այնտեղ կարելի է աշխատանք առաջարկել յուրաքանչյուր մասնագիտության համար։ Օգտվողներից մեկն առաջարկել էր «Լավ ֆիլմ խորհուրդ տալու» ծառայություն և ստացել էր 292 վճարված պատվեր այդ ծառայության համար։ Այնտեղ իր տեղը կարող է գտնել յուրաքանչյուր տաղանդ։

2․ Կխնայի ձեր ժամանակը։ Դուք աշխատա՞նք եք առաջարկում։ Ծախսեք ձեր ժամանակը միայն աշխատանքի վրա։ Մեկ անգամ լրացրեք պրոֆիլը, լրացրեք կվորկը և հրատարակեք։

 

Անսովոր, հետաքրքիր ծառայություններ, որոնք ես գտել եմ այդ կայքում։

  • «Կոգնեմ զեղջ ստանալ ավիատոմս գնելիս»

  • «Լուծում եմ մաթեմատիկայի խնդիրներ»

  • «Կկազմեմ էվակուացիայի պլան»

Այն հարմարացրած է բոլորի համար՝ ինչով էլ դուք զբաղվեք, դուք միշտ կգտնեք ինչ առաջարկել պատվիրատուին։

 

Ինչպե՞ս սկսել գումար աշխատել

 

Նրանց համար, օվքեր ցանկանում են աշխատել Կվորկում, օգտակար կլինի այս քայլերը կատարելը։ Մենք միասին կգրանցվենք այնտեղ, կդնենք վաճառքի առաջին ծառայությունը, կծանոթանանք կայքի կանոնների հետ։

 

Գրանցումը

 

Այնտեղ գրանցվելը շատ պարզ է։ Գրանցվելու պարզության համար արված է առավելագույնը։

 

Մեզ պետք է բացել պաշտոնական կայքի գլխավոր էջը, սեղմել վերևում գրված «Регистрация» բառին։

 

 

Կբացվի նոր լուսամուտ։ Մենք ցանկանում ենք վաճառել մեր ծառայությունները, որի համար կընտրենք «Продавец» տարբերակը։

 

Եթե չեք ցանկանում գրանցվել էլեկրոնային փոստով, կա ավելի հեշտ և կարճ տարբերակ՝ գրանցվեք էլեկրոնային փոստով։ Համակարգն առաջարկում է Вконтакте կամ Facebook տարբերակները։

 

Այդ ամենն անելուց հետո մնում է միայն լրացնել անձնական բաժինը։ Գցեք ձեր նկարը, գրեք ձեր ծառայությունների մասին։ Որքան շատ ինֆորմացիա ավելացնեք, այնքան ավելի լավ կլինի ծառայության գնորդներ գտնելու համար։

 

Անձնական բաժնի մուտքը գտնվում է գրանցվելու կողքին։ Համակարք մուտք գործելու համար պետք է գրել օգտանունը և գաղտնաբառը՝ «լոգինը» և «պառոլը», կամ մուտք գործել ցոցիալական կայքի միջոցով։

 

Կվորկի՝ ծառայության ստեղծումը

 

Միջավայրում ձեր ծառայության գրանցումը կարող եք անել շատ արագ, բայց պետք է մտածեք, ինչպես գրավել գնորդի ուշադրությունը։

 

Ինչպես աշխատել կվորկների հետ՝ մի քանի խորհուրդներ։

 

  1. Ստուգեք մրցակիցների կվորկները։ Ուշադրություն դարձրեք ամենապատվիրվածներին։ Նայեք այնտեղ ինչ է գրված, ինչ ֆայլեր են դրված ծառայության նկարագրությունում։ Այդ ամենից կարելի է օգտվել ձեր ծառայության իդեալական տեսքը կազմելու համար։

  2. Գրեք կարճ անունը առանց ավելորդ բառերի։ Ջնջեք ավելորդությունները

  3. Ծառայության նկարագրությունը։ Օգտագործեք յուրաքանչյուր մարկետինգային հնարք՝ հոգեբանական հնարքներ, «ասոցացիայի» մեթող և այլն։ Գնորդը կարդալուց հետո պետք է հասկանա, թե դուք ինչ եք առաջարկում և ինչի համար է այն պետք։

  4. Գնորդին տվեք շատ տեքստային ինֆորմացիա, բացի տեքստից գրեք շատ վիդեոներ, նկարներ։ Ստիպեք պատվիրատուին զգալ ձեր պրոֆեսիոնալիզմը։

Free Joomla! templates by AgeThemes